ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
Տարածած հաղորդագրությունում նշված է․ «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»։