Ներքին 3 տարի առաջ - 21:37 02-12-2022

Ոստիկանապետը խայտառակվել է․ Պզոյին դատարանը ազատ արձակեց

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ դատարանը ազատ է արձակել Պզո մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից, ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրանյութ կրելու կասկածանքով: Բերման ենթարկվածների թվում է եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, ով ավելի ուշ կալանավորվեց։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Պզոյին ձերբակալելիս ոստիկանությունը որոշել էր «մասկի շոու» իրականացնել ժանրի դասական սկզբունքներով՝ ասֆալտին փռել, ձեռքերը ոլորել, իսկ հետո նույն ժանրի կանոններով՝ արագ բաց թողնել։

Բանից պարզվում է, որ երբ Պզոյին ձերբակալել են, մի մեծ տոպրակով սպիտակ փոշի է հայտնաբերվել, իրավապահաներին թվացել է, թե կոկային են գտել, նկարել են, ցուցադրել, ԶԼՄ-ներով տարած։

Սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված սպիտակ փոշին ոչ թե կոկային է, ինչպես մտածել են իրավապահները, այլ ցեմենտի կլինկեր։ Լուրեր են պտտվում, որ այս «հողի» վրա ոստիկանապետը ահավոր զայրացել է եւ վրեժխնդրությունից դրդված՝ որոշել «փակի տակ» պահել Պզոյին։

Վահե Ղազարյանը համարում է՝ Պզոն խայտառակել է իրենց, կարող էր ասել, որ կոկային չէ եւ ոստիկանությունը այսքան հեռու չէր գնա։

Իսկ այսօր արդեն փորձաքննության արդյունքը հայտնի է դարձել նաև դատարանին, և Պզոյին ազատ են արձակել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար