Սպորտ 4 տարի առաջ - 13:16 13-06-2022

Հայկական ֆուտբոլային ամոթ. Եթե խայտառակվել, ապա մինչև վերջ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջապես ավարտեց Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլը։ H խմբի երկար ու ձիգ շրջափուլից հետո Հայաստանի Մ-21 ընտրանին 3 միավորով զբաղեցրեց վերջին՝ 6-րդ հորիզոնականը։ Վերջին՝ 10-րդ տուրում հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեցին ուկրաինացիներին։

Հայաստանի երիտասարդականը 10 հանդիպումներից 9-ում պարտվել է, 1 հաղթանակ տոնել, այն էլ՝ ֆուտբոլային առումով «խղճուկ» Ֆարերյան Կղզիների ընտրանու նկատմամբ։ Ընտրական փուլում Հայաստանի Մ-21 հավաքականը բաց է թողել 28 գոլ, խփել՝ ընդամենը 7։

Ամփոփելու, լուրջ դեմքերով վերլուծություններ կատարելու կարիք, բնականաբար, չկա։ Կապառոսը հայ մարզիչներին սովորեցրել է՝ ինչ անել այսպիսի դեպքերում։ Ընդամենը պետք է խոսել հպարտությունից, ասել, որ ամեն ինչ հիանալի է և փնտրել մեղավորներ։ Իհարկե, երբ մեղավորները խոսում են մեղավորների մասին, դրանք չեն գտնվում...

Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորող Ռաֆայել Նազարյանը, խոսելով Ուկրաինայի Մ-21 հավաքականից կրած պարտության մասին, դարձյալ զարմացրեց բոլորին.

«Արդյունքները շատ վատ են, ձախողված են, բայց ես գոհ եմ և հպարտ եմ, որ այս ֆուտբոլիստները շատ լավ են խաղում»։

Իհարկե, ամեն ինչ հիանալի է. չէ՞ որ նախորդ մրցափուլում Հայաստանի Մ-21-ը իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ 0։10 հաշվով պարտություն էր կրել, իսկ այս շրջանում ամենախոշոր հաշվով պարտությունը 0։7 հաշվով էր։ Այս տեմպերով Հայաստանի երիտասարդական հավաքականը մոտ 50 տարում բավականին լուրջ առաջընթաց կգրանցի։ Իսպանական ամոթը վերաձևակերպվել է՝ դառնալով հայկական ամոթ...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը