Ավելին 5 տարի առաջ - 11:54 13-09-2021

Նյու Յորքի նախկին քաղաքապետը խայտառակվել է սեպտեմբերի 11-ի տարելիցի միջոցառմանը

Ինչպես նշում է Daily Mail-ը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին տարօրինակ պահվածք է դրսևորել 2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներին նվիրված միջոցառման ժամանակ:

Հաղորդվում է, որ Ջուլիանին «նմանակել է» Մեծ Բրիտանիայի թագուհուն: 2002 թ. փետրվարին՝ սեպտեմբերի 11-ի հարձակումներից ընդամենը ամիսներ անց, թագուհի Եղիսաբեթ II-ը Ջուլիանիին շնորհել է պատվավոր ասպետի կոչում:

«Նա ասաց. «Դուք հիանալի աշխատանք եք կատարել սեպտեմբերի 11-ին: Այդ պատճառով ես ուզում եմ Ձեզ դարձնել պատվավոր ասպետ, մի տեսակ թագավորական հրամանատար»»,- ասել է Ջուլիանին՝ փորձելով ընդօրինակել բրիտանական առոգանությունը:

Ջուլիանին նաև ասել է, որ ինքը չի հանդիպել արքայազն Էնդրյուի հետ. այս հայտարարությունը հնչել է բռնաբարության գործի վերաբերյալ փաստաթղթերը ստանալուց մի քանի ժամ անց: Միևնույն ժամանակ, 2001 թ. արքայազնի և Ջուլիանիի հանդիպումը փաստագրված էր:

Բացի դրանից՝ նախկին քաղաքապետն Ամերիկայի բարձրաստիճան զինվորական, շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիին անվանել է «ապուշ»՝ սխալ արտասանելով նրա անունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է