Ներքին 3 տարի առաջ - 17:00 02-12-2022

Ֆրանսիայի Աժ-ի բանաձևը լավ նախադեպ է՝ ԵՄ այլ երկրների հետ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար

Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Իսկ Ադրբեջանի մեջլիսը նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ հայտարարություն է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի մեջլիսը Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը Բաքվի դեմ ուղղված «քաղաքական ակցիա» է որակել։

Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, որ այս քայլն ուղղված է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ «Ֆրանսիայի սենատի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին հայտնի բանաձևերի ընդունումից հետո, այդ երկրի ազգային ժողովը նոյեմբերի 30-ին նույնպես կանխակալ քաղաքական ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեմ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ։ Սա կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար ակտ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվել է, որ այս բանաձևերը փաստում են, որ «Ֆրանսիայի օրենսդիր մարմինը վերածվել է քաղաքական արկածախնդրության ասպարեզի»։

«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի այս բանաձևը և այն համարում ենք քաղաքական երեսպաշտություն»,- նշվում է հայտարարության մեջ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան Oragir.news-ի հետ զորւյցում ասաց, որ՝ դրա օգուտը բացառապես կախված է մեզանից այն առումով, որ որոշումը, որը ընդունվել է ֆրանսիայի սենատի տարբեր անհատների կողմից, մնացածն էլ՝ կախված է նրանից, թե ի՞նչ կարող է անել իշխանությունը, պետությունը.

«Ավելին՝ սա իրավական առումով նախադեպ չէ, որպեսզի դառնա նաև իրավական տեսանկյունից կիրառելի, եթե մենք շատ ու ճիշտ աշխատենք ԵՄ երկրների հետ՝ ավելի լավ նախադեպ կարող է լինել այլ երկրների պառլամենտների կողմից՝ նույնպես ընդունվելու տեսնկյունից լուրջ ճնշում կլինի Ադրբեջանի վրա»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին