Մամուլ 3 տարի առաջ - 08:25 26-11-2022

Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ հուլիսին, Մոսկվայում լույս տեսավ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե. ժամանակակից նախընտրական արշավների դրամատուրգիան» գիրքը։ Երևանյան գրախանութներում այն կարծես ներկայացված չէ (մեկ-երկու կենտրոնական խանութներում, համենայն դեպս, առկա չէր)։ Բայց պարզվում է, որ գիրքը լուրջ հաջողություն է գրանցել մոսկովյան գրական հարթակներում։

Ինչպես երևում է ՌԴ-ում խոշորագույն «Օզոն» ինտերնետ-խանութի և «Բիբլիո-Գլոբուս» պոպուլ յար գրախանութների ցանցի՝ գիրքը ներկայացնող էջերից, Սողոմոնյանի աշխատությունը լայնորեն վաճառվել է և բեստսելլեր է համարվում։ Հիշեցնենք, որ Վիկտոր Սողոմոնյանը, որը քաղաքական գիտությունների դոկտոր է, արդեն մի քանի տարի է, ինչ դասավանդում է Մոսկվայի տարբեր բուհերում, հանդիսանում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր։

Մենք փորձեցինք զրուցել Սողոմոնյանի հետ և ճշտել՝ արդյո՞ք պատրաստվում է թարգմանել իր գիրքը և ներկայացնել այն նաև հայալեզու ընթերցողին։ Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, սակայն տեղեկանալով հարցի մասին (հաղորդագրություն գրեցինք իրեն), ի պատասխան գրեց. «Ինչպես և նախորդ գրքերս, այս մեկն էլ անպայման ներկայացնելու եմ նաև հայերենով։ Կփորձեմ արդեն հաջորդ տարվա աշնանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից