Ներքին 2 տարի առաջ - 17:59 29-06-2024

Պետրոս Ղազարյանը և Civic.am-ը մանիպուլացնում են Մենուա Սողոմոնյանի վրիպումը. Fip.am

Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝ «սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են» ուղեկցող գրառմամբ, գրում է Fip.am-ը:

Տեսանյութի այն հատվածում, որը տեղադրել է Պետրոս Ղազարյանը, լրագրողներից մեկը հարցնում է Մենուա Սողոմոնյանին, թե արդյո՞ք մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև տարբերություն չի տեսնում: Սողոմոնյանը, ի պատասխան, ասում է հետևյալը. «Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Տեսանյութի նույն հատվածը տարածել է նաև Civic.am-ը՝ գրելով.

««Սրբազան շարժման» աջակիցը ցավում է՝ հունիսի 12-ը մարտի 1 չդառնալու համար»: Ի դեպ, նույն կայքէջը տարածել է նաև Պետրոս Ղազարյանի գրառումը։ Սակայն Պետրոս Ղազարյանի, ինչպես նաև Civic.am-ի հրապարակումները մանիպուլյատիվ են:

Ուսումնասիրելով տեսանյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում Մենուա Սողոմոնյանը իր խոսքից հետո լրագրողների օգնությամբ ուղղում է խոսքը և ներողություն է խնդրում: Նա ասում է.

«Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել: Բարեբախտաբար, ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եմ խնդրում: Բարեբախտաբար զոհ չի եղել»:
Մենուա Սողոմոնյանը, միաժամանակ, Պետրոս Ղազարյանի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է տեղի ունեցածը՝ նշելով, որ լեզվի սայթաքում է եղել:

«Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով