Ներքին 2 տարի առաջ - 13:10 10-08-2024

Պետրոս Ղազարյանը Մենուա Սողոմոնյանի խոսքը մանիպուլացրել էր` խաբելով հանրությանը

Վավերագրող, կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Հանրայինների աշխատակիցների վարքի կանոն ունենալը սոցիալական և այլ մեդիաներում կարևոր է, բայց Հանրային հեռարձակողի խորհրդի հանրության շահերին վերաբերող նյութերը ցենզուրայի ենթարկելու Գարեգին Խումարյանին ուղղված նամակում մտահոգություն էր հայտնած ռադիոյի աշխատակիցների վարքի մասին սոցիալական մեդիայում:

Հանրային հեռուստատեսության աշխատակից Պետրոս Ղազարյանը ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքը մոնտաժային հնարքով մանիպուլացրել էր՝ խաբելով հանրությանը:

Սողոմոնյանը, մեկնաբանելով հունիսի 12-ի խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանության բռնի ուժը, սխալմամբ ասել էր.«դժբախտաբար զոհեր չեղան», ապա միանգամից շտկել էր ինքն իրեն ու մի քանի անգամ ներողություն խնդրել՝ ուղղելով «բարեբախտաբար զոհեր չեղան»։
Ղազարյանը կտրել էր ինքն իրեն շտկելու մասը՝ թողնելով միայն «դժբախտաբար զոհեր չեղան» արտահայտությունը՝ վնասելով գիտնականի բարի համբավը և հանրությանը սոտ մատուցել:

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստատեսությանը կադրային փոփոխության որևէ պահանջ չի ներկայացրել այս առիթով, էթիկայի խախտման որևէ հայտարարություն չի արել, իսկ Պետրոս Ղազարյանը սոցիալական մեդիայում և հանրայինի եթերում շարունակում է հանրության փողերով կողմնակալություն և կեղծիք տարածել:

Ինչու՞:

Որովետև Պետրոս Ղազարյանի կեղծիքի համընկնում է այն մարդու շահի հետ, որը նշանակել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին:

Իսկ այդ մարդը Զանգվածային կեղծիքների միջոցի բազմամյա խմբագիր է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով