Արտաքին 3 տարի առաջ - 18:12 25-11-2022

Թեհրանը և Աբու Դաբին կարևորում են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Աբդոլլահյանը և բեն Զայեդը միևնույն ժամանակ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ երկրների շահերին ծառայեցնելու տեսանկյունից։

Արաբական Միացյալ Էմիրությունների պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկու կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդհանուր շահերին համապատասխան համագործակցության ոլորտների ընդլայնման ուղիները։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի շուրջ։

Տարածված հայտարարության համաձայն՝ ԱՄԷ արտգործնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական ջանքերն ակտիվացել են։ Նա հայտարարել է, որ Աբու Դաբինն տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար կարևորում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համատեղ գործողությունների և կառուցողական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարարն իր հերթին գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների աճի կապակցությամբ։ Նա ողջունել է Իրանի և Միացյալ Էմիրությունների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին