Արտաքին 4 տարի առաջ - 15:25 21-10-2022

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Ժամին Դարչիաշվիլին հայտարարել է, որ զգայուն հարցերի հանրային կերպով քննարկումը չի նպաստում Վրաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը, Դարչիաշվիլին այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանում ունեցած իր ելույթում` միևնույն ժամանակ ընդգծելով, որ բոլոր քաղաքական գործիչները իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը։

«Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների գնահատականներին և դիրքորոշումներին, ես ուզում եմ ձեզ ասել, որ սա ազատ երկիր է և յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի հարց տալու և հարցի պատասխանը ստանալու։ Միևնույն ժամանակ, ես այդ մասով համաձայն եմ իշխող կուսակցության գնահատականի հետ, որ զգայուն հարցերի բաց քննարկումը չի նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Դարչիաշվիլին։

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ Վրաստանի կառավարությունն իր առաջնահերթությունն է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը։

«Մենք շատ երախտապարտ ենք այն շատ ուժեղ աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տվել է մեր երկրին վերջին 30 տարիների ընթացքում, և այն աջակցության համար, որը մենք ստացել ենք այս երկրից 30 տարի շարունակ։ Իմ նախարարությունն ամեն ինչ անելու է մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար»,- նշել է պաշտոնյան։

Նշենք, որ այս տարվա հուլիսին Ժողովրդական ուժերի շարժման հիմնադրումից ի վեր Վրաստանի խորհրդարանի ինը պատգամավոր արդեն միացել է այս շարժմանը` լքելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը։ Այս շարժման գործունեությունը մի քանի անգամ քննադատվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի