Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:41 16-11-2022

Լեհաստանը չի՞ ցանկանում ներողություն խնդրել. Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին գիշերը Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչելը։

Նրա կարծիքով՝ լեհ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է ներողություն խնդրեին դրա համար, ինչպես նաև «հիստերիայի» և «հակառուսական հարձակումների» համար։

«Լեհաստանի նախագահը հրթիռի անկումն անվանել է «դժբախտ պատահար»։ Լեհական գերատեսչությունները, որոնք իրենց թույլ տվեցին հակառուսական հարձակումներ և կեսգիշերին կանչեցին դեսպան Անդրեևին, չե՞ն ուզում ներողություն խնդրել»,- գրել է Զախարովան Telegram-ում։

Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է:

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հրթիռի հետագծից ելնելով՝ «քիչ հավանական է», որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ առայժմ հնարավոր չէ եզրակացություններ անել, մինչև հետաքննությունը չավարտվի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանն, իր կարծիքով, առնչություն չունի Լեհաստանում ընկած հրթիռի հետ, և կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն իրականացնել:

Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների հայտարարությունները «Պշևոդուվ բնակավայրում իբրև թե ռուսական հրթիռների ընկնելու մասին դիտավորյալ սադրանք են՝ ուղղված իրավիճակը սրելուն»:

ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել:

Ոչ մի ապացույց չկա, որ հրթիռը, որը նախօրեին ընկել էր Պշևոդուվ գյուղում և սպանել երկու մարդու, արձակվել է Լեհաստանի ուղղությամբ, և, հետևաբար, այն չի կարելի համարել հարձակում Լեհաստանի վրա, հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ