Արտաքին 3 տարի առաջ - 20:49 14-11-2022

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի ահաբեկչության հեղինակին

Թուրքիայի ոստիկանությունը այսօր առավոտյան ձերբակալել է նախօրեին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ահաբեկչական պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող անձին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ավելի ուշ ոստիկանության կողմից տարածված պարզաբանման համաձայն՝ պայթյունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Ալհամ Ալբասհիր անունով մի կին, ով Սիրիայի քաղաքացի է։ Նա խոստովանել է իր կապը Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական կազմավորումերի հետ, որոնք Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններ են համարվում։

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Ալբասհիրը հարցաքննության ժամանակ ասել է, որ նա քրդական կազմավորումների կողմից հավաքագրվել և պատրաստություն է անցել որպես հետախուզության գործակալ։ Վերջինս մուտք է գործել Թուրքիա Սիրիայի Աֆրինի շրջանի զարտուղի ճանապարհներով, որը 2018 թվականից մարտից օկուպացված է թուրքական ուժերի կողմից։

Թուրքիայի ոստիկանության փոխանցմամբ՝ Ալհամ Ալբասհիրը ահաբեկչությունն իրականացնելու ցուցումներ է ստացել Սիրիայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքից, որտեղ տեղակայված է Քուրդիստական բանվորական կուսակցության սիրիական կազմավորումների կենտրոններից մեկը:

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է «Oragir.News»-ը նախօրեին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան մեծ թվով մահացածներ և վիրավորներ։ Տարածքի տեսախցիկների ձայնագրություններից հայտնի էր դարձել, որ պայթյունն իրականացնողը կին է, ով պայթուցիկով լցված պայուսակը դրել էր նստարաններից մեկի վրա ու հեռացել, ինչից կարճ ժամանակ անց տեղի էր ունեցել պայթյունը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա