Արտաքին 3 տարի առաջ - 17:15 13-11-2022

Պաշտոնական Թեհրանը դատապարտում է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը իրանական ընդդիմության հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Իրանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը զարմանք է հայտնել, որ ազատության հավակնող երկրի նախագահը հանդիպում է ունենում մարդու հետ, ով ակնհայտորեն վերջին ամիսներին արտասահմանում փորձել է ատելություն սերմանել և բռնի ու ահաբեկչական գործողություններ տարածել Իրանում, ինչպես նաև երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և դիվանագետների նկատմամբ։

Քանանին միևնույն ժամանակ դատապարտել է Ֆրանսիայի նախագահի այս արարքը։ Նա նաև ամոթալի է որակել Մակրոնի հայտարարությունները՝ այսպես կոչված հեղափոխությանը աջակցելու մասին, որի առաջնորդները հենց այս մարդիկ են, որոնց նա ընդունել է։ «Այս հանդիպումը համարվում է ահաբեկչության և բռնության դեմ պայքարում Ֆրանսիայի ստանձնած միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում, ինչպես նաև աջակցում է նման չարագուշակ երևույթների տարածմանը»,- ասել է Քանանին։

Նրա խոսքով, իհարկե, Իրանի ժողովուրդը, որը քաջատեղյակ է մարդու իրավունքների դեմ որոշ եվրոպական առաջնորդների ընտրողական մոտեցմանը, կհիշի նման հակաիրանական գործողությունները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը

Ձեզ գուցե հետաքրքրի