Արտաքին 3 տարի առաջ - 15:50 31-01-2023

Թեհրանը դատապարտում է Զելենսկու օգնականի հակաիրանական հայտարարությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հակաիրանական հայտարարությունները։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Քանանին Պոդոլյակի հայտարարությունները որակել է թշնամական և սադրիչ։

Քանանին ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահի խորհրդականի հայտարարություններ կասկածելի են։ Նա կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ Իրանի Սպահան նահանգում գտնվող ռազմական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարձակման վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ուշադրություն դարձնելով միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին, միշտ պահանջում է ազգային անվտանգության իրացում և իր շահերի պաշտպանություն»,- նշել է նա։

Իրանցի պաշտոնյան հայտնել է նաև, որ Իրանը զիջումների չի գնա իր ազգային շահերը պաշտպանելու հարցում։ Քանանիի համոզմամբ՝ Թեհրանն իրեն օրինական իրավունք է վերապահում հակաքայլեր ձեռնարկել այն կողմերի դեմ, որոնք միջազգային իրավունքը խախտող քայլեր են կատարել։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրան է կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

«ԱԳՆ ներկայացուցիչը դատապարտել է Ուկրաինայի նախագահի խորհրդականի թշնամական և սադրիչ դիրքորոշումը, կասկածելի է անվանել Սպահանի ռազմական համալիրի դեմ վերջին ավերիչ գործողության վերաբերյալ նրա հայտարարությունները և այս հարցով ուկրաինական կողմից պաշտոնական ու հստակ բացատրություն պահանջել»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, մեկանաբանելով Իրանի տարածքի նկատմամբ իրականացված հարձակումը, իր թվիթերյան էջում գրել էր․ «Ուկրաինան զգուշացրել է ձեզ»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Կիևը վերջին ամիսներին մեղադրում է Իրանի իշխանություններին Ռուսաստանին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ, որոնք ռուսական կողմն օգտագործում է ուկրաինական ռազմաճակատում։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին զենք չի մատակարարում, քանի որ դա երկարաձգում է հակամարտության ընթացքը։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են