Մամուլ 1 տարի առաջ - 08:53 16-01-2025

Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Սրա հետ կապված՝ տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ այն, որ դա առանձնապես ոչինչ չի նշանակում:

Հասկանալի է, որ արձագանք պետք է լիներ նաև Ռուսաստանից: Ի մասնավորի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»: Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Ըստ էության, ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրմանը ՌԴի արձագանքը չի կարելի կոշտ համարել: Ինչի՞ հետ է դա կապված: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, արձագանքը կոշտ չէ, քանի որ Ռուսաստանում հասկանում են՝ ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ին աջակցելու համար՝ ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական. «Ամերիկյան զորքերը չեն պաշտպանելու Սյունիքը թուրք-ադրբեջանական նոր հարձակումից, և ԱՄՆ-ն չի պատրաստվում հանուն ՀՀ-ի հրթիռակոծել Բաքուն կամ Անկարան»:
Մյուս կողմից՝ Մոսկվան տարբեր խողովակներով հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ անհնար է լինել ԵԱՏՄ-ում և, դրան զուգահեռ, մաս կազմել ԵՄ-ին։ «Ռուսական իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր սոցիալ տնտեսական հետևանքներ կունենա հայկական տնտեսության համար, այդ թվում՝ կվերանայվեն գազի գները ՀՀ-ի համար։ ՌԴն ունի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ՀՀ-ի վրա ազդելու համար»,-նշում են հեղինակները և հիշեցնում մասնավորաբար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Ըստ հեղինակների, Մոսկվան մեսիջ է հղում Փաշինյանին և թիմին, որ անհնար է դառնալ հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա Հարավային Կովկասում՝ ընդդեմ ՌԴ-ի, ու շարունակել օգտվել ռուսական էժան էներգակիրներից ու ԵԱՏՄ-ի տված տնտեսական դիվիդենտներից, այսինքն՝ երկու աթոռի վրա նստելու ժամանակն ավարտվել է։

Հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում: Դրա արդյունքում, ըստ տելեգրամյան ալիքի, աշխարհում գեոպոլիտիկ նոր բաժանում է տեղի ունենալու, և Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի. «Այս պահի դրությամբ Վրաստանում իշխանության են ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցները՝ պրագմատիզմով առաջնորդվող ուժերը, ովքեր չեն ցանկանում դառնալ խրամատ ընդդեմ ՌԴ-ի, սակայն չեն կտրում նաև տնտեսական ու քաղաքական կապերն Արևմուտքի հետ։ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապեր ու նախագծեր ՌԴ-ի հետ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, որով ՌԴ-ն ադրբեջանական տարածքով դուրս է գալու դեպի Իրան և Պարսից ծոց։

Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի ՌԴ-ին՝ ավելի արևմտամետ երևալու համար, այլ պետք է խորացնի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, նոր որակ հաղորդի Իրանի հետ կապերին՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծն ու Արևմուտքից ներդրումներ և տեխնոլոգիաներ բերի հայկական տնտեսություն։ ՌԴ-ն ու Իրանը գնում են ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրմանն, ու ՀՀ-ն չպետք է Հարավային Կովկասում վերածվի անգլոսաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. դրա հետևանքը լինելու է Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիան և Զանգեզուրի միջանցքի բացումը զենքի ուժով։

Այսպիսով, Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ։ ՀՀ-ն պետք է օգտվի նոր ստատուսքվոյից և, չհակադրվելով ուժային կենտրոններին, պրագմատիկ քաղաքականություն վարելով՝ հասնի հայոց բանակի վերազինմանը, տնտեսության հզորացմանը, ինչպես նաև դադարի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը և արևմտամետության քարոզչությունը՝ որպես ՀՀ-ի փրկության միակ ճանապարհ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է