Արտաքին 3 տարի առաջ - 22:01 12-11-2022

Վրաստանի նախագահը ողջունել է Խերսոնի շրջանի հանձնումը Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ողջունում է Խերսոնի շրջանի վերադարձը Ուկրաինային։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Զուրաբիշվիլին Խերսոնի նկատմամբ վերահսկողության սահմանումը տեղի է ունեցել Ուկրաինայի միասնության և տոկունության արդյունքում։ Նա միևնույն ժամանակ Վրաստանի ժողովրդի անունից աջակցություն է հայտնել Ուկրաինային։

«Ես ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը։ Սա Ուկրաինայի միասնության և տոկունության արդյունք է, կարևոր քայլ ինքնիշխանության և ամբողջականության վերականգնման ուղղությամբ։ Վրաց ժողովուրդը ուրախանում է ձեզ հետ»,- գրել է նա։

Հաղորդվում է, որ ուրաբթ օրը ուկրաինական զորքերը զգալի տարածքներ են գրավել Խերսոնի մարզում և առաջիկա օրերին ռուսների նահանջից հետո կշարունակեն ուժեղացնել վերահսկողությունը Դնեպրի աջ ափի վրա։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի ազատագրման համար պայքարը շարունակվելու է։

«Չկա ոչ մի նշան, որ Ռուսաստանը անկեղծորեն խոսում է բանակցությունների մասին։ Գեղեցիկ լուսանկարի համար նստենք սեղանի շուրջ. դա արդեն եղել է, մենք դա արեցինք, փորձեցինք»,- ասել է Կուլեբան:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը