Արտաքին 5 տարի առաջ - 10:49 13-06-2021

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան։

«Ողջունում եք այսօր 15 կալանավորվածների վերադարձը Հայաստան ու Ադրբեջանին հանձնումը տեղեկատվության, որը կնպաստի ականազերծմանը: Սա ցույց է տալիս ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Շվեդիա2021-ի արժեքը: Վստահության կառուցման այս միջոցները կարող են նպաստել Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցությունների մթնոլորտի ստեղծմանը: Ուրախ եմ աշխատել Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ», - երեկ թվիթերյան իր էջում գրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Անն Լինդեն։

15 հայ գերիների վերադարձում կարեւոր ներդրում է ունի անձամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ աշխատել է նաև այս շաբաթ հարավկովկասյան տարածաշրջան այցելած ԱՄՆ պետական քարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերը և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերիների դիմաց հայկական կողմը փոխանցել է Աղդամի ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր տեղեկատվություն, այդ թվում՝ քարտեզ։

Երեկ ռուսական «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը գրել է, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Արցախում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը