Արտաքին 3 տարի առաջ - 20:09 11-11-2022

Թուրքական հեռուստաընկերության եթերում Իրանին ուղղված տարածքային հավակնություններ են հնչել

Թուրքական Beyaz հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ հրավիրված փորձագետ Քան Սարի Այդընը տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։

Հաղորդվում է, որ Այդընը տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանի հյուսիսարևմտյան նահանգների, Իրաքի որոշ շրջանների, ինչպես նաև ողջ Կիպրոսի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ եթերի ընթացքում ցուցադրված քարտեզը, որը Թուրքիայի սահմաններում է ընդգրկում Մոդուլը, Քիրքուք և Իրանի հյուսիսարևմտյան շրջանները, թուրքերի ազգային ուխտն է։

Վերջինս հավելել է, որ վերոհիշյալ շրջանները պատկանում են Թուրքիային, և իր երկիրը շուտով կվերցնի դրանք։

Նկատենք, որ չնայած իր պաշտոնական հայտարարություններում Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օգտին, այնուամենայնիվ այդ երկրի իշխանությունները սիստեմատիկ կերպով առաջ են մղում իրենց ընդլայնողական նպատակները։
​​

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը