Արտաքին 3 տարի առաջ - 23:06 23-11-2022

Իրանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարել է, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի իր որևէ հարևանի` այդ թվում նաև Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի` Իրան կատարած այցելությանը և ադրբեջանական կողմի արձագանքին։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը երբեք իր մի հարևանի հետ հարաբերությունները չի կարգավորվում մյուս հարևանի հաշվին։

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, և մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին։ Ելնելով փոխադարձ շահերից՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է նա։

Վերջինս նշել է ,որ Իրանը տարածքային հավակնություններ չունի իր հարևան երկրներից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Թեհրանը հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կստանա իր խիստ արձագանքը:

«Տարածաշրջանի պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ իրենք նման մոտեցում չունեն և պետք չէ մտահոգվել։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի