Արտաքին 3 տարի առաջ - 17:37 11-11-2022

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, հանդիպումը կայացել է Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում ընթացող Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում։

Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում կարևորել են երկու երկրների միջև բոլոր ոլորտներում բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, որոնք հիմնված են դաշնակցային հարաբերությունների վրա։

Բացի այդ Էրդողանը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։

Հիշեցնենք, որ այսօր Սամարղանդում ընթանում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության կազմակերպության իններորդ գագաթաժողովը։ Կազմակերպության անդամներ են հանդիսանում Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղստանը, իսկ Թուրքմենստանը և Հուգարիան՝ դիտորդի կարգավիճակ ունեն։