Արտաքին 3 տարի առաջ - 12:25 08-11-2022

Պուտինը պատրաստ չէ. մենք կբանակցենք Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը բանակցությունների վերսկսման վերաբերյալ բոլորին հայտնի է՝ երկխոսությունը հնարավոր է ռուսական զորքերի դուրսբերումից հետո։

«Առաջինը, Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ուկրաինայից։ Հետո մնացած ամեն ինչ։ Պուտինը պատրա՞ստ է. ակնհայտորեն ոչ: Ուստի մենք կառուցողական ենք մեր գնահատականում՝ մենք կխոսենք Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ»,- Twitter-ում գրել է Միխայիլ Պոդոլյակը։

Նոյեմբերի 4-ին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մասնավոր կարգով հորդորում է Ուկրաինայի իշխանություններին՝ հայտարարել Ռուսաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն այժմ դա անհնար է, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է բանակցային գործընթացը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը