Արտաքին 4 տարի առաջ - 22:08 09-03-2022

Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակը, բայց միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո. նախագահի գրասենյակ

Ուկրաինան սկզբունքորեն պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ չեզոք կարգավիճակի հարցը, գերմանացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Ժովկվան ընդգծել է, որ Կիևը վերջնագրեր չի քննարկելու և պատրաստ չէ փոխզիջման գնալ հիմնարար հարցերի շուրջ (սովորաբար դա ենթադրում էր Ղրիմի և Դոնբասի կարգավիճակը, սակայն նախօրեին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին թույլ տվեց փոխզիջման հասնել նաև այս հարցերի շուրջ):

«Բայց մնացած ամեն ինչ կարելի է քննարկել։ Օրինակ՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը»,- ասել է Ժովկվան ARD հեռուստաալիքի եթերում (այս մեջբերումն արվել է թարգմանչի խոսքերի բառացի սղագրության հիման վրա)։

Ժովկվան ընդգծել է, որ նման բանակցությունները պետք է տեղի ունենան ամենաբարձր մակարդակով ու միայն ռազմական գործողությունների դադարեցումից և Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը