Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:17 06-11-2022

Զելենսկին մեղադրել է Իրանին՝ ստելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը ստում է, երբ հայտնում է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը փոքրաթիվ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին։ Ուկրաինայի ժողովրդին ուղղված ուղերձում Զելենսկին ասել է, որ իրենք ամեն օր ոչնչացնում են իրանական արտադրության 10 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի նախագահը երկրի բնակչությանը հորդորել է ֆինանսապես աջակցել անօդաչու թռչող սարքերի նավատորմի ստեղծման նախաձեռնությանը։ Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին լավ նորություններ են սպասվում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության հարցերում։

«Այսօր հաղորդագրություններ եղան Իրանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Նրանք որոշեցին ընդունել, որ ինքնաթիռներ են մատակարարում ռուս ահաբեկիչներին, բայց այս մասին նույնպես ստեցին։ Մենք ամեն օր խոցում ենք առնվազն տասը իրանական ինքնաթիռ, սակայն իրանական ռեժիմը պնդում է, որ մի փոքր քանակ է մատակարարել՝ նախքան լայնածավալ ներխուժումը»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրանցի հրահանգիչները ռուսներին սովորեցնում էին անօդաչու թռչող սարքեր օգտագործել, իսկ Թեհրանը լռում է այդ մասին: Նա նշել է, որ եթե Թեհրանը շարունակի ստել, դա նշանակում է, որ աշխարհն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Իրանի վարչակարգերի միջև ահաբեկչական համագործակցությունը հետաքննելու համար։

«Ժամանակակից աշխարհում նման բան չի լինի, որ ահաբեկիչներից մեկը կամ նրա հանցակիցները մնան անպատիժ»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի