Ավելին 4 տարի առաջ - 13:57 05-11-2022

Քրիստինա Ագիլերայի երևանյան համերգը անժամկետ հետաձգվել է

Oragir.News-ը «Հայա» փառատոնից տեղելացավ, որ «ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում»:

«Հայա» փառատոնից տեղեկացանք նաև, որ «շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը, իսկ նախկինում ձեռքբերված բոլոր տոմսերը ուժի մեջ են:

Հիշեցնենք, որ Քրիստինա Ագիլերան «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երևանյան մենահամերգի մասին՝ նշելով, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ:

Oragir.News-ը tomsarkgh.am-ից տեղեկացավ, որ հետաձգված համերգի տոմսերը հիմնականում վերադարձվում են, վերադարձի հստակ կարգը որոշում է կազմակերպիչը։

Հետաքրքրվեցինք tomsarkgh.am-ից՝ ի՞նչ արժեր Քրիստինա Ագիլերայի մենահամերգի տոմսը, մեզ պատասխանեցին, որ տոմսերի արժեքը 30.000, 60.000, 100.000 էր։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է