Քիմ Քարդաշյանը քննադատությունների է արժանացել քաղաքական ենթատեքստով մեկնաբանված գրառման համար։
Քիմ Քարդաշյանը քննադատությունների թիրախ է դարձել X-ում «Բարի լույս, Ամերիկա» գրառումը հրապարակելուց հետո։
Որոշ օգտատերեր այն մեկնաբանել են որպես դեմոկրատների ընտրական հաղթանակի տոնակատարություն՝ հիշեցնելով նրա մտերիմ հարաբերությունները Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ։
Իրականում Քարդաշյանը նույն գրառմամբ անդրադարձել է ABC-ի Good Morning America հաղորդման եթերում իր մասնակցությանը, որտեղ ներկայացրել է «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանը։
Սոցիալական ցանցի օգտատերերը, սակայն, հեգնական մեկնաբանություններ են թողել՝ հիշեցնելով աստղի և Թրամփների ընտանիքի կապերի մասին։ Քարդաշյանի և Իվանկա Թրամփի ընկերությունն ամրապնդվել է նաև քրեական արդարադատության բարեփոխումների շուրջ նրանց համատեղ աշխատանքով։