Քիմ Քարդաշյանը փաստաբանական քննությունը վերահանձնելու է ոչ շուտ, քան 2027-ին։
Քիմ Քարդաշյանը չի հրաժարվում իրավաբան դառնալու երազանքից՝ չնայած փաստաբանական քննությունը ձախողելուն։ Page Six-ի փոխանցմամբ՝ նա նախատեսում է քննությունը վերահանձնել ոչ շուտ, քան 2027 թվականին՝ նախապատրաստվելու համար բավարար ժամանակ ունենալու նպատակով։
«All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ Քիմը նշել է, որ չի ամաչում անհաջողությունից և շարունակում է սովորել։ Նրա խոսքով՝ այժմ զբաղված գրաֆիկը՝ նկարահանումները, բիզնեսը և չորս երեխաների դաստիարակությունը, թույլ չեն տալիս ամբողջությամբ կենտրոնանալ ուսման վրա։
Քարդաշյանը իրավաբանություն է սկսել սովորել 2019 թվականին՝ քրեական արդարադատության բարեփոխումներով հետաքրքրվելուց հետո։ 2021-ին նա չորրորդ փորձից հանձնել է «Baby Bar»-ը, իսկ 2025-ի հուլիսին չի հաղթահարել Կալիֆոռնիայի փաստաբանական քննությունը։ Այնուամենայնիվ, նա մտադիր է շարունակել պատրաստվել և հույս ունի ապագայում համատեղել դերասանական ու իրավաբանական գործունեությունը։