Ավելին 5 տարի առաջ - 12:39 04-05-2021

«Դիսնեյլենդ»-ը հայտնվել է քննադատությունների թիրախում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին հայտնվել է քննադատությունների թիրախում․ «Դիսնեյլենդ»-ին մեղադրում են «բռնության մշակույթը քարոզելու համար»:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, «Դիսնեյլենդ» թեմատիկ այգում օրերս ցուցադրվել է Սպիտակաձյունիկի մասին ներկայացման նորացված տարբերակը, որտեղ արքայազնը, հեքիաթի և մույլտֆիլմի համաձայն, համբուրում է քնած Սպիտակաձյունիկին։

Քննադատներից մեկի խոսքով՝ «ներկայացումը երեխաներին սովորեցնում է, որ առանց դիմացինի համաձայնության վերջինիս համբուրելը բնական երևույթ է», մյուսի խոսքով էլ՝ «անհասկանալի է՝ ինչու է 2021-ին «Դիսնեյլենդ»-ը որոշել ներկայացմանն ավելացնել հին պատկերացումներ արտահայտող տեսարաններ»։

Նշվում է, որ այգու տնօրինությունը դեռևս չի պատասխանել քննադատություններին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը