Արտաքին 4 տարի առաջ - 17:24 04-11-2022

Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխնախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, Օքթայը Ադրբեջան կատարած այցելության շրջանակներում կայցելի նաև Արցախի Հանրապետության` Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաք։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են, Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը։ Վերջիններս նաև գոհունակություն են հայտնել հոկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահի` օկուպացված Կովսական (Զանգելան-խմբ.) և Մեխակավան (Ջաբրայիլ) կատարած այցելության կապակցությամբ,որի ընթացքում Էրդողանը մասնակցել էր մի շարք օբյեկտների` այդ թվում նաև Կովսականի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Բացի այդ հանդիպմանն անդրադարձ է կատարվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կարևորությունը` տրանսպորտային կապերի զարգացման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ ընդգծվել է թուրքական տնտեսության մեջ Ադրբեջանի՝ ավելի քան 20 միլիարդ դոլարի ներդրման կարևորությունը, ինչպես նաև նշվել է երկկողմ ապրանքաշրջանառության աճը և հաջող համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ Կողմերը քննարկել են նաև գազի արտահանման հարցը` շեշտելով Հարավային գազային միջանցքի կարևորությունը և այս միջանցքի արտահանման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ընթացքում նաև մտքեր են փոխանակվել տրանսպորտի և առևտրի ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ողջունում է Թուրքիայի փոխնախագահի ծրագրված այցը Շուշի։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում