Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:32 12-09-2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության 30-ամյակը նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մասնակից է եղել այդ համագործակցության մեկնարկին:

«Ականատես եմ եղել, թե որքան կարևոր էր 1990-ականների սկզբին Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Դա այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք, թե որոնք են մեր առաջնահերթությունները և կարևոր քայլերը: Մենք շատ կառուցողական ծրագրեր ենք արել և ունեցել շատ արդյունավետ համագործակցություն»,- ասել է նախագահը։

Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է տարբեր ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, թվայնացման բնագավառներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և մեկտեղել ջանքերը՝ համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ