Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:10 19-09-2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով առաջին այցով գտնվում է Հայաստանում։

Նախագահը, ողջունելով հյուրին, նշել է․

«Ձեր այցը կարևոր է, որովհետև օգոստոսի 8-ից մեր իրականության մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր, երբ նշում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը, ըստ էության հնարավորություն ունենք լիարժեք խաղաղ կյանքով ապրելու։ Այս ճանապարհին մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել նաև ԵՄ աջակցության շնորհիվ։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հատկապես սերտ է եղել, և դրա տրամաբանությունն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Գնահատելի է այն աջակցությունն ու օգնությունը, որ ԵՄ-ն ցուցաբերում է Հայաստանին»։

Իր հերթին՝ հանձնակատար Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հավելելով․

«Պատիվ է առաջին այցելությունս Հայաստան սկսել Ձեր հետ հանդիպմամբ՝ այն կարևոր օրվա նախաշեմին, երբ նշում եք Ձեր երկրի անկախության 34-ամյակը։ Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր աշխատակազմին և Ձեր ժողովրդին։ Այն, ինչ դուք արդեն ձեռք եք բերել, և մեր ցանկությունը՝ ԵՄ-ի կողմից շարունակել լինել ձեր կողքին այս ջանքերում, պատմական կարևորություն ունի»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ գործընկերության օրակարգային հարցերը։ Կողմերը անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ հատկապես էներգետիկայի ոլորտում, ընդգծելով Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման և վերականգնվող էներգետիկայի զարգացման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են նաև տեղերում կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքում իրականացվող «Դիմակայության և աջակցության» համատեղ նախաձեռնության ընթացքը, որն էական ներդրում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կայունության ու զարգացման գործում։

Երկուստեք բարձր է գնահատվել վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։ Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը մեծապես նպաստում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի կայացմանը և հասարակության համապարփակ զարգացմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի