Արտաքին 4 տարի առաջ - 11:29 04-11-2022

Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել իր տեսակետները. Աբդոլլահյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իրանը կառուցողական և հեռանկարային մոտեցմամբ ամերիկյան կողմին ներկայացրել է իր տեսակետները։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումները, երկկողմ հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Անդրադառնալով Եվրամիության միջնորդական դերով Իրանի ուղերձներն ԱՄՆ-ին փոխանցելուն՝ Իրանի գլխավոր դիվանագետն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է լավ և ամուր համաձայնության հասնել։

Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը կառուցողական և հեռանկարային մոտեցմամբ ներկայացրել է իր տեսակետները ամերիկյան կողմին Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ։ Իր խոսքում նա մատնանշել է Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ նշելով, որ Իրանի և գործակալության միջև լավ և ամուր համագործակցության համաձայնագիրը շարունակվում է։

Ավելի վաղ Ամիր-Աբդոլլահյանը հայտնել էր, որ Իրանից պատվիրակություն կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաների հետ բանակցությունների համար։

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչն իր հերթին հերթական անգամ դատապարտել է Իսլամական պետության կողմից Իրանի Շիրազ քաղաքում իրականցրած ահաբեկչությունը և ցավակցել այս ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Մեկնաբանելով Իրանի ուղերձը ամերիկյան կողմին փոխանցելու հարցը՝ Բորելը նշել է, որ Եվրամիությունը կշարունակի իր կառուցողական ջանքերը մինչև կողմերը վերջնական համաձայնության հասնեն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Ձեզ գուցե հետաքրքրի