Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:59 27-05-2021

Հայաստանի պետական սահմաններում տիրող իրավիճակը երկրի իշխանության անգործության արդյունքն է. ռուս և ադրբեջանցի փորձագետների տեսակետները

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո հայ և միջազգային, մասնավորապես ԱՊՀ երկրների ԶԼՄ-ներում, սկսեցին քննարկել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու և դրան հետևող քայլերի հնարավոր սցենարները:

«Кавказского узел»-ին տված հարցազրույցում ՌԴ Ազգային հետազոտական ինստիտուտի տնտեսական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Անդրեյ Կազանցևը շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կարևորագույն և Կովկասը ներկայացնող միակ անդամ-երկիրն է: Քաղաքագետը հավելել է, որ շատերը դժգոհ էին, որ ղարաբայան 2-րդ պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ից արձագանքներ չեղան, սակայն պետք է ընդգծել, որ պաշտոնապես Հայաստանը ՀԱՊԿ-ին չի էլ դիմել: «Իհարկե, եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ում ներառված են Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ղրղզստանը, Տաջիկիստանը և Ղազախստանը, որոնք մահմեդական երկրներ են և ավելի մոտ են Ադրբեջանին, քան Հայաստանին, փաստ չէ, որ դիմելուց հետո էլ կառույցը կարձագանքեր»,-ասում է փորձագետը: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի ղեկավարի ներկայիս հայտարարությունը ցույց է տալիս, որ կառույցը ամեն դեպքում Հարավային Կովկասում էլ ներկայություն ունի և ՌԴ-ի անունից զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին: Միանգամայն հնարավոր է, որ արված հայտարարությունները նախատեսված են առաջին հերթին Թուրքիայի, նոր միայն՝ Ադրբեջանի համար:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավատ գիտաշխատող Վադիմ Մուխանովն նշում է, որ ՌԴ-ն հետաքրքրված է, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում: Ներկայումս, սակայն, Ադրբեջանի հետ Հայաստանի պատերազմը քիչ հավանական է, քանի որ այս պարագայում միանգամայն այլ համաձայնագրեր են առաջ գալիս: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ-երկիր է, դա նշանակում է, որ կառույցը պետք է միջամտի պատերազմին, ինչը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանը դրան պատրաստ չէ:

«РБК» թերթը, մեջբերելով վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինայի խոսքերը, գրում է, որ Հայաստանում կատարվող երևույթների հանդեպ Երևանի, Մոսկվայի ու Բաքվի գնահատականների տարակարծությունը կապված է Հայաստանում արտահերթ ընտրությունների հետ: Փորձագետը վստահեցնում է, որ եթե Մոսկվան հայտարարում է, որ համաձայնություն կա կողմերի միջև, նշանակում է՝ առաջխաղացում, այնուամենայնիվ, կա: Փաշինյանն իր հայտարարություններով և տեղեկատվական կեղծ ալիքներով փորձում է լղոզել այդ համաձայնությունները, որպեսզի չթիրախավորվի:

«Իզվեստիայում» էլ ռուս փորձագետները կարծիք են հրապարակել, որ զարմացած են Հայաստանի իշխանությունների պահվածքով: Մասնավորապես, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, օրինակ, չի հասկանում՝ ինչու հայկական բանակը չի խառնվում հայ-ադրբեջանական սահմանում կատարվող միջադեպերին: «Երկիրը լիակատար անօգնական վիճակ է դրսևորում: Պետական կառույցները նույնիսկ չեն էլ փորձում սեփական ուժերով հարց լուծել: «Տպավորություն է, որ Երևանը փնտրում է մեկին, ով իր փոխարեն կոֆլիկտը կհարթի: Օրինակ՝ ինչու է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին: Իսկ ո՞րտեղ է հայկական բանակը: Եթե Երևանը իսկապես ուզում է ամրապնդել իր անվտանգությունը, օրինակ, կարող է առաջարկել Սյունիքում ստեղծել ռուսական ռազմաբազա: Սակայն հիմա միայն տեսնում ենք պահանջատիրական վերաբերմունք դաշնակիցների հանդեպ»,- ասում է քաղաքագետը: Փորձագետ Նիկոլայ Սիլաևը նույնպես մատնանշում է Հայաստանի բարձիթողի վերաբերմունքը: Նա ընդգծում է, որ նոր սահմաններն առաջացել են դեռևս անցած տարվա նոյեմբերից, բայց Երևանը ոչինչ չի արել սահմանների ամրապնդման ուղղությամբ: Արդյունքում ադրբեջանցիները հանգիստ հատում են սահմանները՝ ռազմական բախման իրական սպառնալիք ստեղծելով:

ՌԴ պետդումայի պատգամավոր, քաղաքական գործիչ Կոստանտին Զատուլինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ աշխարհում բոլորն հասկանում են, որ Հայաստանում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միայն ներկայությունը նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է տիրող իրավիճակին, և այդ համատեքստում արդեն իսկ երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը, ինչպես և մյուս ՀԱՊԿ երկրները: «Մենք գիտենք, որ բանակցություններ են ընթանում, իսկ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ավելի խորը տարածքներ մտնելը հայկական ԶՈւ-ի անգործության արդյունքն է: Գործող իշխանությունը չի ամրապնդել ու պաշտպանել իր պետական սահմանները, ինչն էլ ֆիզիկական ներթափանցման արդյունք է դարձել»:

«Ռիա Նովոստիի» հետ զրույցում ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամեդովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո սկսել է սահմանների դեմարկացիայի աշխատանքները: Նշանակալի է, որ տագնապ են բարձրացրել հենց հիմա ու հենց Սյունիքի մարզում, որի ղեկավարը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով գնում է ընտրության, իսկ Քոչարյանը Փաշինյանի հիմնական մրցակիցն է: Քաղաքագետը կարծում է, որ սահմանազատման հետ կապված խնդիրները կարող էին հարթվել հատուկ հանձնաժողովի ստեղծումից հետո, սակայն այդ գործընթացի համար քաղաքական կամք է պետք և երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու քաջություն, ինչի արդյունքում դիվանագիտական համագործակցություն կլինի: «Երևանը մեղադրում է Բաքվին, որը փորձում է Սյունիքում հաստատվել, բայց այդ հատվածով Զանգեզուրի միջանցքը պետք է լինի, դա ենթադրում է հայկական հողերի զավթո՞ւմ: Փաշինյանն ու ընդդիմադիրները միտումնավոր վախեր են տարածում»,- նշում է քաղաքագետը և բացառում, որ ապագայում որևէ նոր փաստաթղթի ստորագրում կլինի Երևանի, Մոսկվայի ու Բաքվի միջև, քանի որ անկլավային տարածքների առկայությունը բարդացնում է դեմարկացիայի հարցը:

«Кавказского узел»-ի լրագրողի հետ զրույցում էլ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն էլ շեշտել է, որ Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի սահմանների շուրջ կատարվող իրավիճակների կարգավորման գործում դժվար թե շոշափելի արդյունքներ տա: «Кавказского узел»-ի լրագրողի հետ զրույցում ասել է: Նրա խոսքով, այս խնդիրը բացառապես երկու պետությունների մեջ է, և յուրաքանչյուր միջնորդ, որը կներգրավվի այդ գործընթացում, բացառապես իր շահերով է առաջնորդնելու: Համագործակցության արդյունքում կձևավորվի 2-ը (Հայաստան, Ռուսաստան) մեկի դեմ (Ադրբեջան) իրավիճակ: «Ռուսաստանի միջնորդական առաքելության, ինչպես նաև սահմանազատման գործում հայ և ադրբեջանցի մանսագետների համագործակցության կարիք չկա. քարտեզ արդեն գոյություն ունի, որն էլ պետք է կիրառվի»,- համոզված է քաղաքագետը:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է

Ձեզ գուցե հետաքրքրի