Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:51 03-11-2022

Իրավական առումով Արցախի անկախության հռչակումն անթերի է եղել․ Արա Ղազարյան

Իրավական առումով Արցախի անկախության հռչակումն անթերի է եղել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն՝ ընդգծելով, որ Արցախի ինքնորոշմանն իրավական լուծում իրականում տրվել է, հիմա քաղաքական լուծումների կարիք կա։

«Իրավական լուծումը 1991 թ-ին տրվել է, երբ իրավական ճանաապարհով Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն, որի իրավաչափությունը դեռ որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Եթե այդ գործընթացն համեմատենք Ղրիմի և Դոմբասի անկախության պրոցեսների հետ, ապա այստեղ տարբերությունը հենց այն է, որ վերջինների դեպքում օրինականության խնդիր կա, իսկ Արցախում օրինականության խնդիր չկա: Հիմա քաղաքական գործընթացի հերթն է»։

Հարցին, թե արդյոք Արցախի Հանրապետության Խորհրդարանը կարող է դիմել միջազգային դատարան՝ «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի դրույթների սահմանադրականությունը և միջազգային իրավական նորմերին համապատասխանությունը ճշտելու համար՝ նա ընդգծեց, որ դատարան դիմելու համար պետք է որևէ վեճ լինի, խորհրդատվական կարծիք ստանալու համար հիմք չկա, բացառությամբ Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես Կոսովոյին օրինակն է։

«Բայց այստեղ դիմողը, կարծեմ, ՄԱԿ-ի ասամբլեան էր՝ Կոսովոյի խնդրանքով, բնակարանաբար, այդ գործընթացները լուծվում են Անվտանգության խորհրդի միջոցով։ տեսականորեն փոքր հիմքեր կան, որ կարելի է դիմել խորհդատվական կարծիք ստանալու, բայց պետք է ՄԱԿ-ի մարմինը դիմի, որովհետև Լեռնային Ղարաբաղը դեռ միջազգային իրավունքի սուբյեկտ չէ։

Բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղում բնակվողները չեն կարող տարբեր միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով որևէ միջազգային ատյան դիմել, եթե տեղի է ունենում որևէ խախտում»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ անկախության հռչակումը նաև իրավական պրոցես է, այս հիմքով Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին հոդվածը տալիս է համայնքերի ինքնորոշվելու իրավունք։

Ինքնորոշման իրավունքը ճանաչվում է որպես մարդու իրավունք։ Ուստի մարդու իրավունքի կոնտեքստով միգուցե հնարավոր լինի դիմել Մարդու իրավունքների կոմիտե, բայց այդտեղ հնարավոր չէ տեսական հարց բարձրացնել, պետք է մարդու իրավունքների կոնկրետ խախտում լինի։ Բայց այստեղ ոչ թե Արցախը պետք է դիմի, այլ անհատները»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ