Ուղիղ եթեր
Ամանորյա քեֆը պետք է անթերի լինի․ Հրապարակ
copy image url

Ամանորյա քեֆը պետք է անթերի լինի․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 08:16 04-11-2023
Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ին արդեն ամանորյա քեֆի հարցով է զբաղված՝ 3 մլն 323 հազար դրամ է փոխանցել ՇԻՄԵԱ ՍՊԸ-ին, որ խնջույք կազմակերպի 200 հոգու համար։ Խնջույքը «մշակութային միջոցառում» են կոչել։ Պարտադիր պայման է սահմանվել, որ ռեստորանը լինի Նոր Նորք վարչական շրջանում, լինի վերանորոգված, բարձրակարգ։

Ճաշացանկը ներառի․ «Նախուտեստ` ձիթապտուղ (խոշոր, սեւ եւ կանաչ), կիտրոն, պանրի տեսականի (5 տեսակ), լոլիկ, վարունգ, պղպեղ (քաղցր, կծու), կանաչի (խառը), քամած մածուն, կաթի սեր (ռեժան), թթու (խառը), սառը խորտիկներ (երշիկ ապխտած, ֆիլե, բաստուրմա, սուջուխ, ռուլետ, պաշինա), 4 տեսակ աղցան (աղցանները համաձայնեցնել պատվիրատուի հետ), ձկան տեսականի (4 տեսակ), տաք ուտեստներ (խորոված` խոզի, հորթի), կարտոֆիլ տապակած, ձուկ (խորոված ստերլյադ), սեւ եւ սպիտակ բրնձով փլավ, հաց (տարբեր տեսակի), խմիչքներ` կոնյակ բարձր կարգի (առնվազն 10 տարվա հնեցման, գործարանային, շշալցված), օղի բարձր կարգի (գործարանային, շշալցված), գինի կարմիր եւ սպիտակ կիսաչոր, բարձր կարգի, բնական հյութեր, կոմպոտներ, գազավորված, զովացուցիչ ըմպելիքներ, հանքային ջրեր (առնվազն 0.5լ, գործարանային, շշալցված), միրգ (նարինջ, մանդարին, խնձոր, բանան, թուրինջ, կիվի), քաղցրավենիք, տորթ՝ առնվազն 150 անձի համար (կրեմը՝ կարագով, խտացրած կաթով եւ հատապտուղներով, սուրճ (աղացած, լուծվող), թեյ (սեւ եւ կանաչ) (համաձայնեցնել պատվիրատուի հետ)։ Սրահն ապահովված լինի օդափոխության, լուսաձայնային համակարգով, լրացուցիչ էլեկտրասնուցմամբ (դվիժոկ)։ Փորձառու հանդիսավար, պրոֆեսիոնալ դիջեյ (համաձայնեցնել պատվիրատուի հետ)։ Համապատասխան ձայնային տեխնիկա` սպասարկող տեխանձնակազմով, 1 հատ անլար բարձրախոս (համաձայնեցնել պատվիրատուի հետ)»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում