Արտաքին 4 տարի առաջ - 17:33 01-11-2022

Կիևը պնդում է,որ պատերազմը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի հաղթանակի համար

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի հաղթանակի համար։ Ինչպես փոխանցում է ուկրաինական «УНИАН» լրատվական գործակալությունը, Կուլեբան վսհատեցրել է, որ պատերզմն ավարտվել էՈւկրաինայի հաղթանակով։

Ուկրաինայի արտգործնախարարը շեշտել է, որ ուկրաինացիները պետք է պատրաստ լինեն նրան, որ հաղթանակի համար ժամանակ է պահանջվելու է։ «Ինչպե՞ս. Մեկ շաբաթ, մեկ ամիս, կես տարի կամ մեկ տարի հստակ հայտնի չէ: Հետևաբար, պետք չէ վերջնաժամկետներ սահմանել, ինչպիսիք են «մինչև ձմեռը» կամ «մինչև գարունը»,- ասել է Կուլեբան։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երբ ուկրաինացիները լայնամասշտաբ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում ուժեղ դիմադրություն ցույց տվեցին, այլ երկրներ նույնպես հավատացին նրանց։ Նրա խոսքով՝ մինչև այդ աշխարհում շատերը կարծում էին, որ Ուկրաինան նույնիսկ մի քանի օր չի դիմանա ռուսական ներխուժմանը։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ավելի վաղ համոզված էր, որ հենց որ Ուկրաինայում ռուսական կորուստները հատեն 10000-ի սահմանագիծը, դա ռուսական կողմի համար կդառնա պատերազմի արգելակ։ Կուլեբան միևնույն ժամանակ ընդունում է, որ սխալվել է։ «Պուտինն անտեսում է իր համաքաղաքացիների կյանքը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա