Ներքին 3 տարի առաջ - 11:56 14-12-2022

Սահմանել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, քանի որ չգիտենք՝ որքան կշարունակվի այս իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Կան մի քանի շարք կարևոր հարցեր: Համար մեկ հարցը վառելիքի հարցն է: Մենք չգիտենք, թե որքան կշարունակվի այս շրջափակումը, որքան ժամանակ պետք կլինի, որ մենք վառելիք հասցնենք։ Այս մասին ուղիղ եթերում, ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Դրա համար սահմանել ենք խնայողության ռեժիմ բոլորի համար, այդ թվում՝ կառավարության և պետական գերատեսչությունների: Հատուկ ռեժիմ ենք թողել միայն շտապօգնության, տրանսպորտի և այլ հատուկ ծառայությունների համար»,- ասաց նա։

Վարդանյանը որպես երկրորդ կարևոր հարց նշեց Լաչինի միջանցքի փակման հետևանքով միմյանցից առանձնացած ընտանիքներին:

«Ցավոք, նրանց թվում կան երեխաներ, որոնք գնացել էին «Եվրատեսիլ» դիտելու և հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք անում ենք ամեն ինչ, որ նրանք ունենան առավելագույն նորմալ պայմաններ։ Դրա համար շատ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան՝ բուժման կամ այլ խնդիրների համար և հիմա բնակվելու և փողի հետ կապված խնդիրներ ունեն:

Մենք բոլոր այդ տեղեկությունները հավաքում ենք, մշակում ենք և արագ լուծում ենք բոլոր հարցեր: Գուցե որոշ դեպքերի մասին չգիտենք, դրա համար ովքեր հայտնվել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա հայտարարեց, որ Արցախը պատրաստ է նորմալ բանակցությունների, եթե դա ընդունելի է բոլոր կողմերի համար։

«Իրավիճակը լարված է, նորից կոչ եմ անում չտրվել սադրանքների, ասեկոսեների: Մենք ամեն ինչ կանենք, որ իրավիճակը լուծվի մեր օգտին»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ