Արտաքին 4 տարի առաջ - 13:53 31-10-2022

Թեհրանը կողմնակից է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի օգտին։ Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Քանանին այս մասին հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Քանանին կրկին հերքել է այն պնդումները, թե Իրանը սպառազինություն է տրամադրում Ռուսաստանին` Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու համար։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին` հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու, Իրանի մասին ճշմարտությունն ու փաստերը շրջելու և այս հանդիպման ձևավորման համար քաղաքական մթնոլորտ ապահովելու համար։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Թեհրանը զենք չի արտահանում որևէ կողմի, այդ թվում՝ Մոսկվայն՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար: Նրա խոսքով` Իրանը դեմ է պատերազմին` Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և այլուր, ինչպես նաև կողմնակից, որ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծվեն։

«Ի սկզբանե Իրանի մոտեցումը եղել է փորձել վերջ տալ պատերազմին և օգտագործել քաղաքական մեխանիզմը՝ վերջ դնելու այս վեճին, և իրանական կողմը շարունակելու է այս քաղաքականությունը»,- նշել է նա։

Քանանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից պատրաստվող աֆղանցի կոմանդոսների` Իրան ժամանելու մասին հրապարակված լուրերին և այն պնդումներին, թե Իրանը պատրաստվում է նրանց ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայոի դեմ պատերազմելու համար։

Ի պատասխան Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի հայտարարությանը, որում վերջինս Իրանին մեղադրել էր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մեջ` Քանանին մասնավորապես ասել է. «Նրա հայտարարությունները պրոեկտիվ են, և ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Իրանը պատերազմի կողմ չէ: Բանակցությունները այլ հարցերի հետ կապ չունեն, եթե ԱՄՆ-ն ունի համաձայնության քաղաքական կամք, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնագրի գործընկեր է, ԱՄՆ կառավարությունը կարող է պատասխանատու գործել և որոշումներ կայացնել»:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա