Միտք 4 տարի առաջ - 10:05 19-02-2022

Ռուս-ուկրաինական պատերազմի ստվերն ընկնելու է Հայաստանի վրա

Երբ վերլուծաբաններն ու փորձագետները կանխատեսում կամ ենթադրում են, որ գարնան սկզբին կլինի հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմ, այսինքն՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա կսկսի Հայաստանի դեմ, հավանաբար իրենց կանխատեսումներում շրջանցում են ռուս-ուկրաինական սպասվող պատերազմը: Իսկ այդ պատերազը կարելի է ասել, որ արդեն սկսվել է կամ մոտավոր շոշափվում է:

Նման կարծիք հայտնել պարտադրում է լրատվամիջոցների ահազանգը, որ հրետակոծվել են Դոնբասը և Լուգանսկը, ինչի հետևանքով տուժել են բնակավայրեր: Եվ արդեն այդ տարածքներից խաղաղ բնակչությանը՝ երեխաներին, կանանց և ծերերին, տարհանում են Ռուսաստան: Իսկ Արևմուտքի և Ռուսաստանի փոխըմբռնման երկխոսությունը կարծես չի ստացվում, ավելին՝ սրվում է փոխադարձ մեղադրանքների տիրույթում և փոխզիջման, ելման դիրքերից ընկրկելու նշաններ չեն նկատվում: Ռուսաստանն էլ փետրվարի 19-ին միջուկային հրթիռներով զորավարժություններ է անցկացնելու՝ դարձյալ լրատվամիջոցների տեղեկացմամբ:
Ենթադրվում է մեծ պատերազմի մասին: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ներքաշվում է այդ պատերազմի մեջ: Սա հնարավորություն է Ադրբեջանին, որ արդեն երկու կողմից Հայաստան է ներխուժել՝ Սյունիքում ու Գեղարքունիքում, ռազմական նոր ագրեսիա սանձազերծի՝ այդպես լուծելով Զանգեզուրի միջանցքի խնդիրը, և ոչ միայն:

Մեր ռազմական բյուջեն քիչ է, մեր սահմանները գրեթե բաց են, թշնամին ներսում է, մեր բանակը կոտրված ու բարոյալքված է. վերջերս 20 զինվորականի ձերբակալեցին լրտեսության մեղադրանքով: Իսկ Ադրբեջանը հետևողականորեն զինվում է և Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնում: Արցախով ախորժակը բացած Ադրբեջանը մեզ սպառնում է Սյունիքը, Սևանը, Երևանը կուլ տալով:
Մեր ռազմավարական դաշնակցի առջև խոչընդոտ է նաև Թուրքիան, որը Շուշիի հռչակագրով պարտավոր է օգնել Ադրբեջանին: Ուղղակի Ռուսաստանին ասում է՝ ես չեմ միջամտում պատերազմին, պայմանով, որ դու նույնպես չես միջամտում: Ուկրաինայում պատերազմում ես Արևմուտքի դեմ, ուզո՞ւմ ես Հայաստանում էլ պատերազմես Թուրքիային դեմ:
Ուղղակի հավատանք, որ ռուս-ուկրաինական պատերազմ չի լինի:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա