Արտաքին 4 տարի առաջ - 12:28 25-10-2022

Իրանի նախագահը կարևորել է Ղազախստանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռասիսին Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին կոչ է արել զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Իրանի նախագահն այս մասին հայտնել է Ղազախստանի Հանրապետության օրվա առթիվ Տոկաևին և Ղազախստանի ժողովրդին ուղղված իր շնորհավորական ուղերձում։

Անդրադառնալով Ղազախստանի նախագահի Թեհրան կատարած այցին և Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկկողմ հանդիպմանը՝ Էբրահիմ Ռաիսին շեշտել է, որ դրանց ընթացքում ձեռք են բերվել բարենպաստ փոխըմբռնումներ, և իրանական կողմը հետամուտ է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Վերջինս նաև անդրադադարձել է Աստանա կատարած իր այցին, որի շրջանակներում մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին։ Ռաիսին ընդգծել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը՝ Ասիայում խաղաղության և անվտանգության ապահովման համար։

«Վստահ եմ, որ հենվելով երկու երկրների բարենպաստ և ընդհանուր կարողությունների վրա և ուշադրություն դարձնելով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի մակարդակը կարող է էլ ավելի ընդլայնվել»,- հայտարարել է Ռաիսին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա