Արտաքին 4 տարի առաջ - 13:06 29-09-2022

Իրանի նախագահը կարևորել է իր երկրի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կարևոր իրադարձություն է, քանի որ երկիրը տնտեսապես կապված է Ասիայի տնտեսական ենթակառուցվածքի հետ։

Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է Իրանի ժողովրդին ուղղված իր հերթական ուղերձում՝ անդրադառնալով կազմակերպության անդամ երկրների վերջին հանդիպմանը։

Իրանի նախագահի խոսքով կազմակերպության անդամ երկրները կազմում են համաշխարհային տնտեսության զգալի մասը։ Ռաիսին նաև կարևորել է նաև Սամարղանդում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են, ինչի օրինակն է Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքը և նավթագազային արդյունաբերությունը։ Բացի այդ Իրանի նախագահն անդրադարձել է Նյու Յորք կատարած իր այցին և եվրոպական երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումներին։

Ռաիսին շեշտել է, որ հանդիպումներում ընդգծվել են այն երաշխիքները, որոնք պետք է ստանա Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ միջուկային համաձայնության վերականգնման դեպքում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա