Արտաքին 3 տարի առաջ - 13:50 23-10-2022

Հրթիռային հարձակման նախազգուշացնող համակարգի հարցում Ուկրաինան չի համագործակցում Իսրայելի հետ

Իսրայելն Ուկրաինային առաջարկել է օդային սպառնալիքի նախազգուշացման համակարգ մատակարարել, սակայն Կիեւն այս հարցում չի համագործակցում, հայտնում է Times of Israel-ը։

Վկայակոչելով իսրայելական անանուն աղբյուրներին՝ 13-րդ ալիքը հաղորդում է, որ Իսրայելը տեղեկատվություն է խնդրել Ուկրաինայի իշխանություններից՝ օգնելու իրեն ստեղծել իր կարիքներին համապատասխան համակարգ, սակայն առաջընթաց չի գրանցվել:

Նշվում է, որ Իսրայելի պաշտոնյաների կարծիքով, որ Կիեւը կարող է դժգոհ լինել այս առաջարկից, քանի որ Իսրայելը շարունակում է հրաժարվել Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրել։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Բենի Գանցը կրկնել էր, որ Իսրայելը զենք չի մատակարարի Ուկրաինային եւ նշել, որ կարող են հարվածների նախազգուշացման համակարգ մատակարարել, որը նման է Իսրայելի կողմից օգտագործվող տարբերակին:

Այնուամենայնիվ, իսրայելական համակարգը միացված է Iron Dome-ին, որն Իսրայելը կարծես թե պատրաստ չէ առաջարկել Կիեւին:

Իսրայելի կողմից կիրառվող համակարգը օգտագործում է ռադարների եւ էլեկտրաօպտիկական սարքերի համադրությունը՝ հայտնաբերելու հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակումները, դասակարգելու սպառնացող չափերն ու սպառնալիքները եւ քարտեզագրելու վտանգի տակ գտնվող տարածքները:

Քաղաքացիները նախազգուշացումներ են ստանում ազդանշանների, հեռախոսի, հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդագրությունների միջոցով:

Պատերազմի առաջին օրերից ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները Իսրայելից հակահրթիռային պաշտպանության համակարգեր էին պահանջում, հատկապես՝ «Երկաթե գմբեթ», սակայն Թել Ավիվը մինչ այժմ խուսափում էր Կիեւին ուղղակի ռազմական օգնություն տրամադրելուց՝ փորձելով խուսափել Մոսկվայի հետ ճգնաժամի սրումից:

Այս շաբաթ Իսրայելին ուղարկված պաշտոնական հարցումով Ուկրաինայի կառավարությունը խնդրել է Իսրայելի կողմից մշակված լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնցից մի քանիսը դեռ պետք է գործարկվեն:
Լրատվականը գրել է, որ «Ուկրաինան շահագրգռված է Իսրայելից հնարավորինս շուտ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ, մասնավորապես՝ Iron Beam, Barak-8, Patriot, Iron Dome, David, Sling, Arrow Interceptor տեսակների, ինչպես նաեւ Իսրայելի օգնությունը ուկրաինական օպերատորների պատրաստման հարցում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին