Մամուլ 3 տարի առաջ - 08:52 22-10-2022

Արթուր Դավթյանն անգործ է մնացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մինչ օրս անգործ է: 2022 թվականի սեպտեմբերի 15-ին պաշտոնին հրաժեշտ տված նախկին գլխավոր դատախազը ոչնչով չի զբաղվում, իսկ թե ինչու, եւ ինչքան կտեւի այս պարապուդը, դժվար է ասել: Իհարկե, տարբեր տեղեկություններ սպրդեցին նրա ու քաղաքական իշխանության հարաբերությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, սակայն վերջին պահին ամեն ինչ իրար է խառնվել:

Կարելի է ասել, որ Արթուր Դավթյանի եւ քաղաքական իշխանությունների հարաբերություններն այդքան էլ լավ չեն. նրան դեռ որեւէ այլ աշխատանք կամ պաշտոն չեն առաջարկել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց՝ համբուրելով դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց եւ հեռացավ դատախազությունից, սակայն Արթուր Դավթյանը հեռացավ առանց խոնարհվելու ու աղոթելու, եւ հիմա էլ պարապուրդի մեջ է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան