Արտաքին 3 տարի առաջ - 22:28 18-10-2022

Էթյեն Մահչուփյանը չի բացառել, որ կրկին կքվեարկի Էրդողանի օգտին

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության համահիմնադիր, հայ քաղաքական գործիչ Էթյեն Մահչուփյանը չի բացառել, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին, եթե վերջինիս մրցակիցը լինի ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ, Անկարայի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Մահչուփյանը թուրքական «Karar TV» հեռուստաալիքի եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա ընդգծել է, որ շատ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում քվեարկելու է ընդդիմության թեկնածուի օգտին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին դժվարանում է պատասխանել հարցին, թե ում օգտին կքվեարկի եթե երկրորդ փուլում մրցեն Էրդողանը և Յավաշը։ «Ես կարող եմ կրկին Էրդողանի օգտին քվեարկել։ Որովհետև եթե հիմնական հարցը չի փոխվելու, այդ դեպքում եթե այն զուտ պրագմատիկորեն պետք է դիտարկել, ապա ես այս հարցը կտամ. Պուտինի հետ մեն-մենակ նստելիս` Մանսուր Յավաշի՞ն եմ վստահում, թե՞ Թայիփ Էրդողանին։ Շատ հստակ է՝ ես վստահում եմ Թայիփ Էրդողանին»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2023 թվականի հունիսի 18-ին։ Իշխող «Ժողովուրդ» դաշինքը, որի մաս են կազմում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և Զարգացում» և գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունները, պաշտոնապես հայտնել է, որ կրկին առաջադրելու է Էրդողանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր ուժերը դեռևս շարունակում են քննարկումները՝ միասնական թեկնածու առաջադրելու համար։

Տարբեր սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսերը ունեն Անկարայի և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետներ Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն։

Էթյեն Մահչուփյանը հանդիսացել է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականը, իսկ ներկայումս՝ վերջինիս ղեկավարած «Ապագա» կուսակցության համահիմնադիրներից մեկն է։



Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»