Արտաքին 3 տարի առաջ - 18:54 30-01-2023

Թուրքիայում երիտասարդների մեծամասնությունը չի քվեարկի Էրդողանի օգտին․ հարցում

Թուրքիայի երիտասարդ բնակչության մեծամասնությունը առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրություններում կքվեարկի ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին են փաստում թուրքական «Բուփար» հետազոտական ու խորհրդատվական կենտրոնի կողմից երկրի բնակչության թվով ամենամեծ 10 քաղաքներում անցկացված հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ հարցմանը մասնակցել է շուրջ 2780 երիտասարդ։ Մասնակիցների 65%-ը պատասխանել է, որ քվեարկելու է ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի օգտին։

Միևնույն ժամանակ ներկայումս իշխող «Ժողովուրդ» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 23%-ը։ Բացի այդ երիտասարդների 12%-ը նշել է, որ այլ կուսակցությունների օգտին է քվեարկելու։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին պատրաստ է քվերակել հարցվածների հարցվածների 20․5%-ը։ Չնայած ընդդիմության նախագահի թեկնածուն դեռևս հայտնի չէ, այնուամենայնիվ հարցվածների 72%-ը նախագահի այլ թեկնածու է ցանկանում տեսնել։ Հարցվածների 7․5%-ը նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել։

Հարցին, թե արդյոք իրենց երջանիկ են զգում, հարցման մասնակիցների 70%-ը պատասխանել է «ոչ», 17%-ը՝ «այո», իսկ 13%-ը՝ «ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 18-ին, սակայն Էրդողանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ընտրությունները կարող են կայանալ մայիսի 14-ին։ Նա նշել էր, որ վերջնական որոշում կկայացնի մարտի 10-ին, երբ կստորագրի համապատասխան որոշումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի ընդդիմադիր Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել էր, Թուրքիայի իշխանությունները վախենում են երիտասարդների մասնակցությունից, քանի որ վերջիններս իշխանություններին «կթաղեն հենց քվեատուփի մեջ»




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ