Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 19:59 13-10-2022

Ռուսաստանը օգտվեց ԼՂ հակամարտությունից և խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ․ Մակրոն

Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին. մեր արժեքները և սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում, փոխանցում է Առաջին ալիքը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան առանձնահատուկ կապեր ունի Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար:

«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը։ Այս սեպտեմբերին էլ Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց Հայաստանի սահմանի երկայնքով, որ, հավանաբար, կարողանա միջանցք բացել իր տարածքի երկու հատվածի միջև։ Մենք դատապարտեցինք այդ քայլը։ Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպեցինք Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու որոշեցինք, որ կողմերը, նախևառաջ, պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թ. սահմանները, ինչպես նաև համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետևի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի: Իսկ ի՞նչ է կատարվում այդ սահմանին արդեն երկու տարի։ Այնտեղ 5000 ռուս զինվոր է տեղակայված։ Ռուսաստանը օգտվեց այս հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ։ Ֆրանսիան այստեղ է և հանդես է գալիս որպես միջնորդ։
Մենք չենք թողնի հայերին. Ֆրանսիան ադրբեջանական գազ չի գնում, այդպիսի պայմանագիր չկա, թեև եվրոպական որոշ երկրներ ունեն այդպիսի պայմանագրեր»,- ասել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
12:05 Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին