Արտաքին 4 տարի առաջ - 16:06 13-10-2022

Պուտինը և Էրդողանը հանդիպել են

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Ասիայում համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

Էրդողանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանի շինարարական աշխատանքներին՝ նշել է, որ հաջորդ տարվա առաջին կեսին կբացվի ատոմակայանի առաջին տուրբինը։ Նրա համոզմամբ՝ տուրբինի բացումը աշխարհին այլ ձայն կբերի։


«Չնայած Թուրքիայի և Ռուսաստանի ձեռնարկած քայլերն այս գործընթացում կխանգարեն որոշակի շրջանակների, դրանք կուրախացնեն թույլ զարգացած երկրներին»,- ասել է Էրդողանը։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը կարևորել է Թուրքիայի դերը՝ դեպի Եվրոպա գազ մատակարարելու հարցում։ «Թուրքիան ապացուցել է, որ կարող է լինել Եվրամիությանը գազ մատակարարելու ամենահուսալի միջոցը»,- ասել է Պուտինը։

Բացի այդ Ռուաստանի նախագահը շեշտել է, որ դեռևս ուկրաինական հացահատիկի փոքր մասն է բաժին հասնում աղքատ երկրներին։ Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք Ստամբուլի համաձայնագրով գնում են ուկրաինական հացահատիկ, պետք է երախտապարտ լինեն Էրդողանին։


Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
12:05 Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին