Արտաքին 4 տարի առաջ - 19:32 07-10-2022

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Էրդողանը քննարկել են այնպիսի հարցեր, որոնք կնպաստեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումները։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը կրկին շեշտել է, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ինչը կբխի բոլորի շահերից։

Էրդողանը այսօր՝ ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ կիսվելով Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի մանրամասներով։

«Լրանում է Պարոն Պուտինի ծննդյան 70ամյակը, ես ցանկալնում էի շնորհավորել նրան։ Նա հատկապես շնորհակալություն հայտնեց ընթացիկ գործընթացի հետ կապված մեր միջնորդության համար։ Նաև, լավ կլիներ, որ 3-4 օրից նորից մանրամասն քննարկեինք մեր երկկողմ հարաբերությունները»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք Ասիական հարթակի հանդիպման շրջանակներում հնարավորություն կունենա հանդիպել Պուտինի հետ։

Նրա խոսքով՝ այդ հանդիպման շրջանակներում ավելի մանրամասն կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական խնդիրները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ