Ներքին 3 տարի առաջ - 11:57 12-10-2022

Առաջընթացի հերթը Մակյանինն է․ իշխանությունը լավ գիտի ԲԴԽ-ականների «սիրտ տանող ճանապարհը»

ԲԴԽ-ն որպես տրամպլին օգտագործելու հերթը հասավ դատավոր անդամ Մեսրոպ Մակյանին։ Մասնավորապես, Կարեն Անդրեասյանի նախագահ դառնալուց հետո առաջին որոշումներից մեկը եղել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակյանի թեկնածությունը ներկայացնել նախագահին Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարան տեղափոխվելու համար։

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք ԲԴԽ-ն որպես տրամպլին օգտագործելու դատավորների եւ իրավաբան-գիտնականների ձեւավորած պրակտիկային, մարդիկ գալիս են այստեղ ոչ թե դատական համակարգի անկախությունը ապահովելու, այլ սեփական կարիերայի առաջընթացի համար՝ դրա դիմաց, իհարկե, որոշակի ծառայություններ մատուցելով։

Այդպես՝ Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը ընտրվեցին ԲԴԽ անդամ առաջին ատյանից, հետո գնացին Վերաքննիչ, Սերգեյ Չիչոյանը ընտրվեց Վերաքննիչից, բայց հետո իր ցանկությամբ գնաց իր ծննդավայր՝ Գեղարքունիք, հաջորդ կանգառը եղավ Վճռաբեկ դատարանը, Արմեն Խաչատրյանը ԲԴԽ անդամ ընտրվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, հետո տեղափոխվեց Երեւան՝ Սնանկության դատարան, Ռուզաննա Հակոբյանը ընտրվեց ԲԴԽ անդամ Վճռաբեկ դատարանից, հետո դարձավ պալատի նախագահ, Սերգեյ Մեղրյանը ընտրվեց որպես իրավաբան-գիտնական, հետո դարձավ ԴԱՀԿ ղեկավար, Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամից դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր։

Իրականում սա լուրջ խնդիր է, քանի որ ստացվում է՝ մարդիկ գալիս են այստեղ ոչ թե դատավորների անկախությունը պաշտպանելու, այլ սեփական կարիերայի առաջընթացը ապահովելու համար։ Այսպես նաեւ ԲԴԽ-ում տարբեր ատյանների եւ մասնագիտացումների ներկայացվածության համամասնությունն է խախտվում։

Խնդրի լուծումը շատ պարզ է՝ օրենքով պետք է հստակ ամրագրել ԲԴԽ անդամի պաշտոնի դեպքում առաջընթացի արգելքը, բայց սա կարծես ձեռ չի տալիս ոչ դատավորներին, ոչ էլ իշխանություններին, չէ՞ որ սա հենց այն «գինն» է, որով վարձահատույց են լինելու ԲԴԽ անդամներին իշխանահաճո որոշումների համար:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը