Արտաքին 3 տարի առաջ - 22:25 07-10-2022

Բաքուն օտարերկրյա ռազմական կցորդների այց է կազմակերպել Հադրութում հայտնաբերված «զանգվածային գերեզմանի տարածք»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների այցելություն է կազմակերպել Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Ուխտաձոր (Էդիլլի-խմբ) գյուղ, որտեղ վերջին օրերին Բաքուն հայտնել էր զանգվածային գերեզմանի առկայության մասին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ գյուղի տարածքում Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հուղարկավորվել են ադրբեջանցի զինծառայողները, որոնց ճակատագիրը մինչև օրս շարունակում է անհայտ մնալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը օտարերկրյա պետությունների զինվորական կցորդներին տեղեկացրել է Արցախի բանակի, որոնց Բաքուն համարում է «իր տարածքում գործող անօրինական զինված խմբավորումներ», և Հայաստանի զինված ուժերի կողմից այսպես կոչված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների «կոպիտ խախտումների մասին»։

Հաղորդվում է, որ օտարերկրյա ռազմական կցորդներին տեղեկություններ են տրամադրվել ենթադրաբար Ադրբեջանի բանակի զինծառայողներ հանդիսացող անձանց գերեվարման, «խոշտանգումների և սպանության փաստերի վերաբերյալ»։ Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ գերեզմաններում հայտնաբերվել է 12 մարդու աճյուն, իսկ «կմախքների վրայի հագուստներից ու իրերից հայտնի է դարձել, որ դրանք ադրբեջանցի զինծառայողների աճյուններ են»։

Բացի այդ նաև նշվել է, որ կմախքների «ձեռքերն ու ոտքերը կապված են եղել մետաղալարով և պարանով»։ Մահմուդովը հավելել է, որ «հայկական ագրեսիայի հետևանքով անհետ կորած մինչև 4000 խաղաղ բնակիչների և ռազմագերիների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից