Մամուլ 3 տարի առաջ - 08:28 01-10-2022

Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին: Դե, սա արդեն հիշեցնում է «Կարգին» սկետչերից մեկը, երևի հիշում եք: Գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ դաշտիս 25 տոկոսը փտել է, մի բան արա, փրկեմ, ափսոս է հողը:
Դե, պրոֆեսորն ինչ-որ բան է խորհուրդ տալիս, գյուղացին որոշ ժամանակ հետո գալիս է, թե՝ փտումը շարունակվում է, դաշտի կեսն արդեն փտել է: Պրոֆեսորն ուրիշ խորհուրդ է տալիս, իսկ դաշտը շարունակում է փտել, այդպես՝ մի քանի անգամ: Վերջին անգամ գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ ամբողջ դաշտը փտել է, «ինձանից չփոշմանես»: «Ափսոս,-ասում է պրոֆեսորը,- դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունեի»... Հիմա օրվա իշխանություններինն է:
Հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, պատերազմում պարտվել են, հազարավոր զոհերի պատճառ են դարձել ու հիմա էլ շարունակում են զոհեր տալ, թշնամին երկրի ինքնիշխան տարածքում է, վտանգված է պետության ինքնիշխանությունը, ամենավտանգավոր կետին ենք հասել, իսկ քպականներն ասում են՝ «դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունենք»: Տեսնես՝ մինչև ե՞րբ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից